
Ֆուտբոլի հավաքականի մեկնարկային կազմը հայտնի է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը հայտնի է Լիտվայի հետ ընկերական խաղում:
Արթուր Պետրոսյանը խաղադաշտ է դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը՝ 12 Գոռ Մանուկյան, 3 Վարազդատ Հարոյան, 5 Գաել Անդոնյան, 6 Հայկ Իշխանյան, 21 Ռոբերտ Դարբինյան, 10 Գևորգ Ղազարյան, 4 Ռումյան Հովսեփյան, 18 Հենրիխ Մխիթարյան, 22 Սարգիս Ադամյան, 24 Էրիկ Վարդանյան, 17 Նորբերտո Բրիասկո-Բալեկյան:
Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին: