Բաժիններ՝

Telegram-ի ակտիվ օգտատերերի թիվը հասել է 200 միլիոնի

Telegram մեսենջերի ակտիվ օգտատերերի թվաքանակը հասել է 200 միլիոնի նշագծին: Այդ մասին ասված է Telegram-ի կայքում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե մեսենջերը երկիր լիներ, ապա այն բնակչության թվաքանակով վեցերորդը կլիներ աշխարհում: «Մինչ մենք անվերապահորեն հավատում ենք մարդկանց, պարզվում է, որ 200 մլն մարդ էլ մեզ է հավատում»,-ասված է ռելիզում:

Telegram-ն անվճար մեսենջեր է սմարթֆոնների համար, որը թույլ է տալիս տեքստեր ու ֆայլեր փոխանակել: Ծրագիրն ստեղծվել է արտասահմանյան շուկաներում հաստատվելու նպատակադրումով եւ անգլերեն լեզվով է: Ծառայությունը գործարկվել է 2013 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս