
«Ուոլքոթը և Ժիրուն չէին ցանկանում հեռանալ «Արսենալից»». Արսեն Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Օլիվիե Ժիրուի և Թեո Ուոլքոթի տրանսֆերների մասին: Ֆրանսիացին տեղափոխվեց «Չելսի», իսկ անգլիացին՝ «Էվերթոն»:
«Մեր բոլոր երկրպագուները գիտեն, որ Թեոն հեռացել է ոչ նրա համար, որ ինչ-որ պրոբլեմներ է ունեցել «Արսենալում»: Ուղղակի նա ուզում է ավելի շատ խաղալ: Թեոն փորձառու ֆուտբոլիստ է, ով սիրում է «Արսենալը» և միշտ հարգել է ակումբը և երկրպագուներին:
Օլիվիեն գնաց նմանատիպ պատճառներով: Նա տխուր էր գնալու համար, բայց նա աշխատեց ամեն ինչ կշռադատել և վերլուծության ենթարկել: Նա գիտակցում էր, որ արժե հեռանալ, բայց ի սրտե ցանկանում էր մնալ»,- Վենգերին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը