
«Չարժե ինձ համեմատել Մեսսիի հետ». Մարկ Անդրե Տեր Շտեգեն

«Բարսելոնայի» դարպասապաը ստացել է «Ձեռնոցներով Մեսսի» մականունը:
Կատալոնացիների դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը մեկնաբանել է իր համեմատությունը աստղային արգենտինացու հետ՝ ոտքերով խաղալու ընդունակության պատճառով:
«Մեսսի՝ ձեռնոցներո՞վ: Արգենտինացին ուղղակի անհավանական է խաղում, և պետք չէ ինձ համեմատել նրա հետ: Իմ պարտականությունը սեյվեր անելն է: Կարելի է ոտքերով լավ խաղալ, բայց եթե սխալներ թույլ տաս շրջանակում, ապա երկրպագուների կարծիքը կփոխվի»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը անցկացրել է 29 խաղ Իսպանիայի առաջնությունում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը