Բաժիններ՝

Իսպանիայում Վրաստանի 4 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի և Իսպանաիայի իրավապահները համատեղ գործողության շրջանակներում Մադրիդ քաղաքում ձերբակալել են վրացական կազմակերպված հանցախմբի 4 անդամի։ Այս մասին հաղորդում է aliq.ge կայքը:

Վրաստանի ՆԳՆ-ի ներկայացուցիչ Մամուկա Ճելիձեն հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են։ Հետաքննությունը պարզել է, որ վերջիններս Մադրիդ քաղաքում և արվարձաններում բազմաթիվ բնակարաններ են թալանել։

«Վրաստանի իրավապահները ակտիվորեն համագործակցում են հանցագործության դեմ պայքարում։ Դրա վառ ապացույցը օրեր առաջ Մադրիդում անցկացված հատուկ գործողությունն էր, որի առաջարկն արվել էր Վրաստանի ՆԳՆ-ի կողմից։ Այն իսպանացի գործընկերներին տեղեկություն տվեց քրեական խմբավորման ու նրա իրականացրած գործողությունների մասին»,-ասել է նա։

Գործ է հարուցվել Իսպանիայի ՔՕ-ի 515-րդ, 234-րդ, 563-րդ և 390-րդ հոդվածների համաձայն (հանցավոր խմբավորում ստեղծելը, ղեկավարելն ու մասնակցելը, զենքի անօրինական ձեռք բերումը, պահպանումը, փաստաթղթերի կեղծում)։ Հանցագործներին սպառնում է 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկում։ Ճելիձեն հայտարարել է, որ հետաքննությունն իրականացնում է Իսպանիայի Ներքին գործերի նախարարության ազգային ոստիկանության վարչությունը։

Նրա խոսքով, գործի ընթացքում Վրաստանի ՆԳՆ-ն կշարունակի իսպանացի գործընկերների հետ համագործակցությունը։ «Այս պահին հանցավոր խմբի գործողությունների վերաբերյալ տեղեկատվության ակտիվ փոխանակություն է իրականացվում»,-նշել է Ճելիձեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս