
Ֆորսմաժորին սպասելիս. ինչո՞ւ Սերժ Սարգսյանը «ժամանակից» շուտ բացահայտվեց. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանն ստիպված «ժամանակից» շուտ հայտարարեց, որ իր վարչապետ դառնալը «չի բացառվում», որովհետեւ չէր ցանկանում, որ ՀՀԿ-ն այլեւս իրեն քծներ, չնայած կարող էր իր ԳՄ ծերակույտին այդ մասին զգուշացնել, ինչո՞ւ այդպես չվարվեց՝ հարցրինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։
«Խնդրում եմ բամբասանքներին եւ խոսակցություններին տեղիք մի տվեք»,- խուսանավեց նա: Իսկ հնարավոր համարո՞ւմ եք ֆորսմաժորը` ապրիլի 9-17-ն ընկած «անցումային» շրջանում, ընդդիմադիրների արմատական թեւը լրջորեն է պատրաստվում այդ շաբաթվան։ «Կապրենք` կտեսնենք։ Չեմ կարծում, որ որեւէ լուրջ բան լինի»:
Կարծում եք՝ Սեֆիլյանի 10․5 տարվա չհիմնավորված դատավճիռը «կօգնի՞», որ «լուրջ բան» չլինի: «Վճիռների հարցով դիմեք իրավապահներին»:
Ի դեպ, ոմանք գտնում են, որ հնարավոր է ընդդիմադիրները կրիտիկական մասսա չունենան, սակայն կարող են գնալ արմատական քայլերի` ՊՊԾ-ի գրավման պես, ինչի մասին Սերժ Սարգսյանը, ապա Դուք եւս վերջերս ակնարկեցիք։ Ի՞նչ եք անելու այդ ժամանակ։ «Յուրաքանչյուրն ընդվզելու իրավունք ունի, բայց` քաղաքական գործընթացների եւ թույլատրելիության շրջանակներում։ Մնացյալը կյանքը ցույց կտա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։