Քրիս Էվանսը Ամերիկայի Կապիտանի ամպլուայից կհրաժարվի «Վրիժառուներ-4»-ից հետո. NYT
Կինոդերասան Քրիս Էվանսը մտադիր էԱմերիկայի Կապիտանի գերհերոսի դերը թողնել 2019 թվականին էկրաններին «Վրիժառուներ» ֆրանշիզայի թվով չորրորդ ֆիլմի էկրան բարձրանալուց հետո: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը:
«Ավելի լավ է գնացքից իջնել նախքան այնտեղից քեզ դուրս կգցեն»,-հրատարակությունը մեջբերում է 36-ամյա դերասանի խոսքը: Թերթը երաշխավորում է, որ այս արտահայտությունը վերաբերում է հենց «Վրիժառուներ»-ում դերասանի խաղացած դերին:
Սկզբնապես Marvel Studios կինոստուդիայի պարտավորագիրը նախատեսում էր Էվանսի նկարահանումները ժողովրդականություն վայելող կոմիքսների վեց էկրանավորումներում: Այնուհետեւ պարտավորագիրն ընդլայնվել է եւս մեկ ժապավենով՝ նկատի առնելով պատկառելի դրամամուտքերը եւ հերոսի ժողովրդականությումը:
Դերասանը նկարահանվել է հատկապես Ամերիկայի Կապիտանին վերբերող երեք ֆիլմերում՝ «Առաջին վրիժառուն» (2011 թ.), «Առաջին վրիժառուն. այլ պատերազմ» (2014 թ.) եւ «Առաջին վրիժառուն. դիմակայություն» (2016 թ.): Միջանկյալ էկրան են բարձրացել հերոսների ավելացված կազմով ժապավեններ՝ «Վրիժառուները» (2011 թ.) եւ «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը» (2015 թ.):
Ապրիլին կինոթատրոններում կմեկնարկի «Վրիժառուներ. անվերջության պատերազմը» կինոնկարի ցուցադրությունը, որին մեկ տարի անց կհաջորդի չորրորդ մասը: Այն դեռեւս անվանում չունի եւ կատալոգներում հիշատակվում է որպես «Վրիժառուներ-4» (2019 թ.):
«Անվերջության պատերազմի» հերոսների թվում են՝ Սարդ-Մարդը՝ Թոմ Հոլանդի դերակատարմամբ, Նեբուլան (Քերըն Գիլան), Սեւ այրին (Սքառլեթ Յոհանսոն), Երկաթե մարդը (Ռոբերտ Դաունի-կրտսեր), Դոկտոր Սթրենջը (Բենեդիկտ Քամբերբեթչ), Թորը (Քրիս Հեմսվորթ) եւ ուրիշներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: