
Ի՞նչ են խոսում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ընդհանուր չաթում. Պատմում է Պիկեն

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն պատմել է, որ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները շփվում են իրար հետ տարբեր մեսինջերներում:
«Մի փոքր ներքին տեղեկատվություն կպատմեմ ձեզ: Բոլորը գիտեն, որ ֆուտբոլիստները զրուցում են WhatsApp-ի ընդհանուր չաթերում: Ես ունեմ մեկ ընդհանուր չաթ ընկերների համար, և մեկը՝ «Բարսելոնայի» թիմակիցների համար: Բայց ես նաև ունեմ շատ սիրելի մի չաթ: Երբ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև տարբերությունը 8-9 միավոր էր, ես բացեցի ընդանուր չաթ, որտեղ այդ երկու թիմերի այն ֆուտբոլիստներն են, ովքեր խաղում են Իսպանիայի հավաքականում:
Մեդիան գրում է, որ մենք ատում ենք իրար, բայց, իրականում, մենք շատ լավ շփվում ենք: Մենք քննարկում ենք ֆուտբոլային մարտավարությունը, փիլիսոփայությունը, մեր կարդացած գրքերը: Դե, իհարկե, ես կատակում եմ: Մենք իրականում հիմարություններ ենք գրում միմյանց թիմերի մասին: Մենք կարծես փոքր երեխաներ լինենք: Հիմա ինձ համար այդ ամենը շատ զվարճալի է, քանի որ մեր թիմերի միջև տարբերությունը 15 միավոր է: Ես շատ հետաքրքիր և զվարճալի պատասխաններ եմ մտածում այդ թեմայով:
Նախորդ տարի, երբ մադրիդցիները հաղթում էին ամեն ինչ, իրենց շատ լավ էին զգում: Նրանք անընդհատ գրում էին Hala Madrid և դնում էին գավաթների էմոջիներ: Այս տարի նրանք միայն գրում են, որ վաստակեցին 3 միավոր: Ես նրանց գրում եմ, որ նրանք շատ լուրջ են: Շնորհավորում եմ նրանց՝ դնելով ծիծաղից արտասվող էմոջիներ: Ես անգամ չաթի համար եմ նրա անուն մտածել՝ շնորհավորում եմ»,- պատմել է Պիկեն:
Սիրարփի Աղաբաբյան