Apple-ը մյուս շաբաթ կներկայացնի մատչելի iPad
Bloomberg-ը հայտնում է, որ մյուս շաբաթ Apple-ը կներկայացնի մատչելի պլանշետ՝ թարմացված օպերացիոն համակարգով:
Ավելի վաղ մամուլում տարածվում էր տեղեկատվություն, ըստ որի՝ ընկերությունը նպատակ ուներ ներկայացնել մատչելի MacBook:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ ընկերության ներկայացրած iPad-ը կարժենա 259 դոլար: Ըստ Bloomberg-ի տվյալների՝ այս միջոցով Apple-ը ցանկանում է շուկայում գերազանցել Google-ին և Microsoft-ին: Հայտնի է, որ դպրոցականների և ուսանողների շրջանում գինը շատ մեծ նշանակություն ունի, այդ իսկ պատճառով՝ Apple-ը դիմել է նման քայլի:
Bloomberg-ը նաև հայտնում է, որ Apple-ը դեռևս մշակում է մատչելի MacBook-ը: Այն, ամենայն հավանականությամբ. կփոխարինի MacBook Air-ին: Ընկերությունը չի թարմացրել MacBook Air-ը 2010 թվականից: Ըստ շշուկների՝ նոր նոութբուքը կարող է լինել նախորդներից 2 անգամ մատչելի:
Սիրարփի Աղաբաբյան