
Տեսանյութում ցուցադրվել է ռուսական ամբողջ գերզենքը

RT ալիքը տեսահոլովակ է հրապարակել ռուսական նորագույն զենքի մասին, որը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 1-ին ներկայացրել էր Դաշնային ժողովին հղած ուղերձի ընթացքում։
Համառոտ անիմացիան պատմում է «Կինժալի», «Սարմատի» եւ «Ավանգարդի»՝ պետության ղեկավարի կողմից հայտարարված հնարավորությունների, ինչպես նաեւ ստորջրյա ինքնավար «Պոսեյդոնի», «Պերեսվետ» լազերային մարտական համալիրի եւ միջուկային էներգակայանքով «Բուրեվեստնիկ» թեւավոր հրթիռի մասին: