
Սավչենկոն հացադուլ է հայտարարել Կիևի դատարանում

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որին ահաբեկչության նախապատրաստում եւ պետական հեղաշրջում է մեղսագրվում երկրում, մարտի 23-ին հացադուլ է հայտարարել Կիեւի Շեւչենկովյան դատարանում ունեցած ելույթի ժամանակ։
«Ես մնում եմ Ուկրաինայում եւ հաճախելու եմ խորհրդարան, որպեսզի նրանք չմոռանան, որ իրենք վախենում են Ուկրաինայի ժողովրդից: Ընդունվել է ինձ ձերբակալելու քաղաքական որոշում: Եթե ես մնում եմ բանտում, մեկ անգամ եւս ի ցույց կդնեմ՝ ինչ ասել է Ուկրաինայի ժողովուրդ եւ ինչ ասել է հերոս: Այսօրվանից ես հացադուլ եմ սկսում»,- հայտարարել է Սավչենկոն դատարանում, որը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: