Բաժիններ՝

Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը չի կայացել

Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ տեղի ունեցավ Նորք-Մարաշի զինված խմբի գործով հերթական դատական նիստը:

Նիստը անմիջապես հետաձգվեց փաստաբաններից մեկի բացակայության պատճառով: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 30-ին:

Նորք-Մարաշի զինված խմբի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ավելի քան երեք տասնյակ մարդու:

Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա:

Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս