Քարիմ Բենզեմայի ծառաություններով հետաքրքրվում են «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»
Քարիմ Բենզեմայի գործերը «Ռեալում» անընդհատ ավելի են վատանում, բայց 30-ամյա ֆուտբոլիստն առաջվա նման պահանջարկ ունի: Ինչպես հաղորդում է Don Balon-ը, ֆրանսիացու նկատմամբ առարկայական հետաքրքրություն են ցուցաբերում ԱՊԼ-ի միանգամից 3 թոփ-ակումբներ՝ «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»:
Մերսիսայդցիները Մոհամեդ Սալահին «Ռեալին» վաճառելու դեպքում գործարքի մեջ կպահանջեն ներառել Բենզեմային: «Արսենալն» ուզում է Բենզեմայով փոխարինել Ալեքսանդր Լյակազետին, ով գնվել է «զինագործների» կողմից 2017 թվականին, բայց ձախողեց դեբյուտային մրցաշրջանն Անգլիայում:
Բենզեման հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2009 թվականից: Մադրիդում Քարիմը հաղթել է 2 Լա Լիգա, 2-ական Իսպանիայի գավաթ և Սուպերգավաթ, 3-ական Չեմպիոնների լիգա, Եվրոպայի Սուպերգավաթ և Ակումբային աշխարհի առաջնություն:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 34 խաղերում հարձակվողը դարձել է ընդամենը 8 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը