
«Կրիշտիանու Ռոնալդուն չի խնդրել բաց թողնել իրեն Չինաստան». Ֆլորենտինո Պերես

Ասիացիները չեն տեսնի պորտուգալացուն: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերքել է Ռոնալդուի չինական Սուպերլիգա հնարավոր տեղափոխության մասին շշուկները:
«Նա չի խնդրել բաց թողնել իրեն: Կրիշտիանուն պայմանագիր ունի հաջորդ տարվա համար»,- Պերեսին է մեջբերում Goal.com-ն:
Պորտուգալացու՝ Չինաստան տեղափոխվելու մասին շշուկները հայտնվեցին Լուիս Ֆելիպե Սկոլարիի հարցազրույցից հետո, որում մարզիչը խոստովանել էր, որ Ռոնալդուն հաճախ է իրեն հարցնում երկրի մասին:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Ռեալի» կազմում անցկացրած 35 խաղերում դարձել է 37 գոլի հեղինակ: Transfermarkt-ը Կրիշտիանուին գնահատում է 120 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը