Բաժիններ՝

Փարիզ տեղափոխվելու դեպքում ՊՍԺ-ն Զիդանին թույլ կտա ինքնուրույն որոշել աշխատավարձի չափը

ՊՍԺ-ն երազում է 2018-19թթ. մրցաշրջանում ստանալ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, ակումբը խնդրել է մասնագետին ասել աշխատավարձի չափը և համաձայն է յուրաքանչյուր պայմանի: Զիդանի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:

Փարիզեցիների ներկայիս գլխավոր մարզիչ Ունայի Էմերին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից դուրս մնալուց հետո գտնվում է հեռացման սահմանին: Լուիս Էնրիկեն, Կարլո Անչելոտին, Անտոնիո Կոնտեն և Մասիմիլիանո Ալեգրին, ամենայն հավանականությամբ, չեն գլխավորի ՊՍԺ-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս