
Սլովակիայի նախագահը հանրապետության վարչապետ նշանակեց Պետեր Պելեգրինին

Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան մարտի 22-ին հանրապետության վարչապետ է նշանակել սոցիալ-դեմոկրատ Պետեր Պելեգրինին։Կիսկան Պելեգրինին է հանձնել նրան վարչապետ նշանակելու հրամանագիրը: Այնուհետեւ սկսվել է նրա կաբինետի անդամների նշանակման արարողությունը:
Գործադիր իշխանության նոր մարմինը նշանակումից հետո 30 օրվա ընթացքում պետք է ծրագրային հայտարարություն ներկայացնի Սլովակիայի Ազգային խորհրդին (խորհրդարանին) եւ ստանա նրա վստահությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: