Բաժիններ՝

«Ուսեյն Բոլտը հրաշալի ատլետ է, բայց ֆուտբոլային դաշտում պետք է մտածել, ոչ միայն վազել». Խավի

«Բարսայի» լեգենդը չի հավատում ճամայկացի վազորդին: «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին մեկնաբանել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու՝ Ուսեյն Բոլտի երազանքը:

«Ի՞նչն է տարբերում ժամանակակից ֆուտբոլիստին: Տաղանդը: Իսկ ի՞նչ է տաղանդը: Դա կարողությունն է՝ վերահսկելու այն, ինչ անում ես, և այն, ինչ մյուսներն են անում: Դու խաղում ես գլխի օգնությամբ, այլ ոչ միայն՝ ոտքերի:

Ինձ դուր է գալիս Ուսեյն Բոլտը, նա հրաշալի ատլետ է: Եթե խոսենք միայն ֆիզիկայի մասին, ապա ոչ ոք չի մոտենա նրան: Բայց ամենայն հարգանքով Բոլտի նկատմամբ, ֆուտբոլային դաշտում նա երբեք տարբերություն չի ստեղծի»,- Խավիի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031