
87-ամյա տատիկը Համացանցը հմայել է Paint-ով նկարված գլուխգործոցներով

Տարեց իսպանուհին ակտիվորեն բաժանորդներ է հավաքում սոցիալական ցանցերում՝ հրապարակելով Paint-ով արված նկարները: Այս մասին հայտնել է El Mundo-ն:
Կոնչա Գարսիա Զաերա (Concha Garcվa Zaera) անունով թոշակառու կինն սկսել է նկարել շուրջ 12 տարի առաջ, երբ երեխաները նրան անձնական համակարգիչ են նվիրել: Իսպանուհու խոսքով՝ ինքը խնամում էր հիվանդ ամուսնուն եւ չէր կարող երկար ժամանակ բացակայել, ուստի ցանակացել է նոր հոբբի յուրացնել: «Սկզբում նկարում էի ոչ մեծ օբյեկտներ. նախ տուն, երկրորդ օրը ես ավելացրի սարը: Քայլ առ քայլ ավելացնում էի մանրամասներ, եւ, վերջ ի վերջո, շատ գեղեցիկ բան ստացվեց»,- պատմել է Զաերան:
Նախ նկարչուհին նկարները հրապարակում էր Facebook-ում, սակայն թոռնուհիները նրան խորհուրդ են տվել վերակողմնորոշվել դեպի Instagram-ը: Դեռ մարտի 9-ին Զաերայի էջում շուրջ 300 բաժանորդ կար, դրա փոխարեն 11 օր անց թոշակառու կնոջ նորացումներին սկսել է հետեւել 108 հազար մարդ:
Զաերան նշել է, որ մեկ նկարի համար պահանջվում է շուրջ երկու շաբաթ: