Բրիթնի Սփիրսը հիշել է երիտասարդությունը և մերկացել փողոցում
Ամերիկացի փոփ-երգչուհի եւ կինոդերասանուհի Բրիթնի Սփիրսը դարձել է Kenzo բրենդի նոր դեմքը: Այդ մասին աստղը հայտնել է Instagram-ի իր օգտահաշվում: La Collection Memento No2-ի գովազդային արշավը լուսանկարիչ Փիթեր Լինդբերգի կողմից նկարահանվել է Լոս Անջելեսում:
Լուսանկարներում Բրիթնին ցուցադրում է կարճ ջինսե կիսավերարկուն, երկարաճիտ կոշիկները, Kenzo-ի լոգոտիպով սվիթշոթը եւ բեյսբոլկան՝ 80-ական թվականների ոճով:
«Նկարահանումների ժամանակ շատ ուրախ էր, թեեւ ես սկզբում ինձ տարօրինակ էի զգում: Ես վարժվել էի ստուդիայում կամ փոքր հարկաբաժնում անցկացվող ֆոտոսեսիաներին, իսկ դա հենց փողոցում էր: Իմ հագուստը բավականին բաց էր: Դա արտասովոր էր, բայց կադրերում ամեն ինչ հիանալի է»,- պատմել է երգչուհին Vogue-ին տված հարցազրույցում: