Բացահայտվել է քաղցաբուժության ամենաօգտակար տարատեսակը

Անգլիայի Սուրեյի համալսարանի գիտնականները պարզել են, որ չափավոր քաղցածությունն՝ ընդմիջումներով, ավելի լավ է նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, քան ցածրկալորիական սնունդը: Մասնագետների հոդվածը հրապարակված է British Journal of Nutrition հանդեսում: Այս մասին հաղորդվում է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում։

Հետազոտությանը մասնակցել են ավելորդ քաշով մարդիկ, որոնք պետք է կորցնեին իրենց զանգվածի հինգ տոկոսը: Կամավորների մի խումբը սովորական ռեժիմով էր սնվում շաբաթական սոսկ հինգ օր, իսկ մյուսը սննդաբաժնի կալորիականությունը նվազեցրել էր օրական 600 կիլոկալորիայով:

Գիտափորձի ընթացքում մաղվել է մասնակիցների շուրջ 20 տոկոսը, որոնք չեն կարողացել հետեւել սննդակարգին կամ չեն իջեցրել հարկավոր քաշը, իսկ 27 մարդ ավարտել է ծրագիրը: Պարզվել է, որ 5:2 սննդակարգը, որի դեպքում մարդը շաբաթական երկու օրվա ընթացքում սննդաբաժնի կալորիակականությունը սահմանափակում է մինչեւ 500 – 600 կիլոկալորիա, նպաստում է ճարպի արագ յուրացմանը: Այդ խմբի մարդկանց հաջողվել է ցանկալի արդյունքի հասնել 59 օրում, իսկ ամենօրյա սննդակարգը պահանջել է 73 օր:

Ըստ որում չափավոր քաղցածությունն՝ ընդմիջումներով, նպաստել է սիստոլիկ զարկերակային ճնշման իջեցմանը ինը տոկոսով՝ առաջին խմբի մարդկանց մոտ եւ երկու տոկոսով՝ երկրորդ խմբի մոտ:

Տեսանյութեր

Լրահոս