«Լիվերպուլն» ամռանը չի վաճառի Մոհամեդ Սալահին նույնիսկ 227 մլն եվրոյով
Եգիպտացի աստղը կմնա «Էնֆիլդում»: «Լիվերպուլը» ոչ մի դեպքում չի վաճառի հարձակվող Մոհամեդ Սալահին եկող ամռանը: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, ֆուտբոլիստը 2018-19թթ. մրցաշրջանում մնում է առանցքային ֆիգուր Յուրգեն Կլոպի պլաններում: «Լիվերպուլը» կմերժի յուրաքանչյուր առաջարկ Սալահի կապակցությամբ, որոնք կլինեն «Բարսելոնայի», «Ռեալի», ՊՍԺ-ի և այլ թոփ-ակումբների կողմից:
Ըստ շշուկների՝ Բարսելոնայում, Մադրիդում և Փարիզում պատրաստ են Սալահի համար վճարել 200 մլն ֆունտ և խփել նոր համաշխարհային տրանսֆերային ռեկորդ:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 30 խաղերում Սալահը դարձել է 28 գոլի հեղինակ: Խաղացողը «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում առաջատարն է և առաջ է անցել Մեսսիից 3 գոլով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը