Բաժիններ՝

Ֆուտբոլի հավաքականի նորեկ Բրիասկո-Բալեկյանն ընտրել է մարզաշապիկի համարը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանն ընտրել է իր մարզաշապիկի համարը:

Արգենտինայից ժամանած նորեկը ընկերական այս խաղերում հանդես կգա 17 համարի ներքո:

Բրիասկո-Բալեկյանն առաջին անգամ է հրավեր ստացել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից: Բրիասկոն ծնվել է 1996 թվականին: 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում: Ֆուտբոլիստի հասակը 182 սմ է: Երկու մրցաշրջանի ընթացքում Բրիասկոն «Ատլետիկո Ուրական»-ի կազմում, ընդհանուր առմամբ, խաղացել է 1644 րոպե (23 խաղ) և դարձել 4 գոլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստի է հրավիրել՝ ընկերական խաղերին մասնակցելու համար:

Մարտի 24-ին ժամը 18:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին նույն մարզադաշտում՝ Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս