Նաիրա Նահապետյանը նախաքննական գաղտնի՞ք է բացահայտում. «Ժողովուրդ»
«Երեւանի ավագանու փետրվարյան հայտնի նիստից հետո ՀՀԿ խմբակցության անդամներից Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, հայտարարել էր, թե «Երկիր Ծիրանիի» անդամների ձեռքին եղած կոյուղաջրերով լի տարայի մեջ կիսլատա՝ ազոտական թթու է եղել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նաիրա Նահապետյանը պնդել է իր հայտարարությունը: Հարցին, թե ունի՞ ապացույցներ, ՀՀԿ-ական տիկինն ասել է, թե ծանոթ է «անալիզներին» եւ որ այդ տեղեկությունը ստացել է իրավապահ մարմիններից:
Նկատենք՝ կոյուղաջուրը քրեական գործի շրջանակներում ուղարկվել է փորձաքննության: Բայց այդ փորձաքննության արդյունքները գոնե Նահապետյանին հայտնի չպետք է լինեին, քանի որ գոյություն ունի «նախաքննական գաղտնիք» հասկացությունը, իսկ նա այս գործով վկայի կարգավիճակ ունի, հետեւաբար իրեն հասու չպետք է լիներ ինֆորմացիան:
Ու հետաքրքիր է՝ ո՞վ է խախտել նախաքննական գաղտնիքը: Չի բացառվում, որ իրականում որեւէ մեկը Նահապետյանին որեւէ տեղեկություն չի տրամադրել, այլ ՀՀԿ-ական տիկինը երեկ որոշել էր պարզապես ստել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: