Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան տուժածներ
Մարտի 18-ին, ժամը 21:41-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի նոր օդանավակայանում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան–Գորիս ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ նոր օդանավակայանի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 24 LO 200 պետհամարանիշի (վարորդ՝ 1994 թ. Ա. Բ. ) և «ՎԱԶ 21099» մակնիշի 35 AX 495 պետհամարանիշի (վարորդ՝ 1990 թ. Ա. Գ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմենքենայի վարորդ՝ Ա. Բեգլարյանը, ուղևոր՝ 1990 թ. ծնված Հ. Մ.-ը, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Գ-ը և ուղևոր՝ 1993 թ. ծնված Հ. Հ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են «Սիսիանի զինվորական հոսպիտալ», որտեղ բժիշկները Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը: