
Խուան Մարտին դել Պոտրոն հաղթեց Ֆեդերերին

«Indian Wells»-ի թենիսի մրցաշարի եզրափակչում արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն հաղթեց Ռոջեր Ֆեդերերին:
2 ժամ 45 րոպե ձգված մրցախաղում դել Պոտրոն հաղթեց երեք սեթերում` 6:4, 6:7 (8:10), 7:6 (7:2) հաշվով: Ֆեդերեր-Պոտրո դիմակայությունում արգենտինացին տոնեց իր 7-րդ հաղթանակը, սակայն ընդհանուր հաշվարկում առաջատարը Ֆեդերերն է` 7-18:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը իր կարիերայում առաջին հաղթանակը տոնեց «Masters-1000» կարգի մրցաշարում: Մրցաշրջանի մեկնարկից ի վեր սա Ֆեդերերի առաջին պարտությունն էր: