
«Ռեալը» պայմանավորվել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ

Լեհը պատրաստվում է մրցակցել Մեսսիի և Սուարեսի հետ Պրիմերայի ռմբարկուների մրցավազքում: Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ուզում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
«Սերուցքայինների» հետ երկամյա պայմանագրի համար լեհը մերժել է ՊՍԺ-ի, «Արսենալի» և «Չելսիի» առաջարկները: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, մադրիդցիներին մնում է պայմանավորվել ակումբի հետ, որը չի ցանկանում վաճառել Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուին:
«Ռեալը» պատրաստ է ձևակերպել տրանսֆերը մեկ մրցաշրջան անց, որպեսզի 2018թ. ամռանը կենտրոնանա Նեյմարի ձեռքբերման վրա: Ակումբն ընտրեց Լևանդովսկուն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ «Տոտենհեմը» չի վաճառի Հարի Քեյնին:
Transfermarkt-ը Լևանդովսկուն գնահատում է 80 մլն եվրո: Ռոբերտն ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների մրցավազքի առաջատարն է. նա դարձել է 23 գոլի հեղինակ՝ անցկացրած 24 խաղերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը