Բաժիններ՝

«Հարցրեք այդ մասին Պերեսին». Ունայի Էմերին՝ Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին շշուկները:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկության՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպում է ունեցել ՊՍԺ-ի աստղ Նեյմարի հոր հետ՝ հույս ունենալով համոզել խաղացողին տեղափոխվել «Արքայական ակումբ»:

«Կարծում եմ՝ ես արդեն 30 անգամ պատասխանել եմ այդ հարցին մամուլի ասուլիսների ժամանակ: ՊՍԺ-ն երկարաժամկետ նախագիծ ունի, և Նեյմարը հանդիսանում է դրա մի մասը: Նեյմարը «Ռեալո՞ւմ» է: Ես չգիտեմ, հարցրեք այդ մասին Ֆլորենտինո Պերեսին»,- Էմերիին է մեջբերում Marca-ն:

Նեյմարը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 20 խաղ, խփել է 20 գոլ և կատարել է 16 փոխանցում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» ցանկանում է ստորագրել Նեյմարին մինչև ԱԱ-2018-ի մեկնարկը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս