Բաժիններ՝

«Շատ տարիների ընթացքում իմ քննադատների համար ծանր է եղել, չէ՞ որ ես նորից ու նորից հաղթել եմ». Ժոզե Մոուրինիո

Հիմա բոլորը գոհ են: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ ուրախ է իր քննադատների համար:

«Ես չեմ պատրաստվում փախչել և չեմ վախենում պատասխանատվությունից: Երբ ես 20 տարեկան էի, ես ընդամենը ինչ-որ մեկի որդին էի, ես ոչ ոք էի ֆուտբոլում: Հիմա ես 55 եմ և ես հասել եմ նրան, ինչին հասել եմ՝ շնորհիվ իմ աշխատանքի, տաղանդի և մտածելակերպի: Այնպես որ, քննադատները կարող են համախմբվել: Ես հասկանում եմ. շատ տարիների ընթացքում, ովքեր ինձ չեն սիրում, ծանր է եղել, չէ՞ որ ես նորից ու նորից հաղթել եմ:

Վերջին տիտղոսը ես հաղթել եմ 10 ամիս առաջ: Ես հաղթեցի «Լիվերպուլին» և «Չելսիին», բայց պարտվեցի «Սևիլիային»: Այնպես որ, հիմա այն պահն է, երբ քննադատները երջանիկ են: Այն, ինչ ես վերցրել եմ իմ կրոնական կրթությունից, դա հետևյալ կանոնն է. ուրախացիր ուրիշների երջանկությամբ: Այնպես որ, ես շատ երջանիկ մարդ եմ»,- Մոուրինիոյին է մեջբերում The Guardian-ը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2 խաղերի արդյունքում պարտվեց «Սևիլիային» (1:2):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս