Բաժիններ՝

ՌԴ-ն բրիտանացի 23 դիվանագետի «անցանկալի անձ» է հայտարարել. նրանք կլքեն երկրի տարածքը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իրենց երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանության 23 աշխատակիցների «անցանկալի անձ» (persona non grata) է հայտարարել՝ պահանջելով, որ մեկ շաբաթվա ընթացքում լքեն երկրի տարածքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մոսկվան հետ է վերցրել Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսություն բացելու իր համաձայնությունը: Դադարեցվելու է նաև Բրիտանական խորհրդի գործունեությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն կանչվել է ԱԳՆ:

Մարտի 14-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Լոնդոնը որոշել է արտաքսել ռուս 23 դիվանագետի՝ կապված ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման փաստի հետ: Բրիտանական վարչապետի խոսքով` Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ներգրավված է այդ միջադեպում:

Մոսկվան մերժում է իր դեմ ներկայացված մեղադրանքները եւ պնդում, որ բրիտանական կողմը դրանք հավաստող որեւէ ապացույց չի ներկայացրել:

Ռուս 23 դիվանագետներ Մեծ Բրիտանիան կլքեն մարտի 20-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս