
Անկարան ակնկալում է, որ այս տարի գրեթե 6 մլն ռուսաստանցիներ իրենց հանգիստը կանցկացնեն Թուրքիայում

Այս տարի Թուրքիան սպասում է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի զգալի ավելացման՝ 4,7 միլիոնից (2017 թ.) մինչեւ վեց միլիոն մարդ: Այդ մասին հայտնել է Anadolu Agency-ն: Այս տվյալները Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հնչեցրել է Ռուսաստանի տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:
«Ինչպես երեւում է՝ 2018 թվականին Ռուսաստանից վեց միլիոնից ավելի զբոսաշրջիկներ կժամանեն Թուրքիա,-ասել է նա:-Նման եզրակացություններ կարելի է անել՝ հիմնվելով այն վաղ ամրագրումների տվյալների վրա, որոնք տրամադրվել են Ռուսաստանի տուրօպերատորների կողմից»:
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ շատ լուրջ քաղաքական ճգնաժամ է եղել, բայց դա, նրա կարծիքով, չի ազդել երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների վրա:
Անցյալ տարի 4,7 մլն ռուսաստանցիներ են այցելել Թուրքիա: Ավելի վաղ Ռուսաստանի տուօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն հայտնել է, որ, նախնական տվյալներով, Թուրքիա մեկնելու պահանջարկը գրեթե կրկնակի ավելացել է անցյալ տարվա համեմատությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: