Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում ՌԴ-ի դեսպանության հաստիքակազմը կկրճատվի 40 տոկոսով

Մեծ Բրիտանիայի իշխանությունների որոշմամբ ռուս դիվանագետների արտաքսման հետեւանքով ՌԴ դեսպանության անձնակազմը զգալիորեն կկրճատվի: Այդ մասին, ինչպես հայտնել է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովլեւը։

«Առանց որեւէ կասկածի, դա (ռուս դիվանագետների արտաքսումը) լուրջ ազդեցություն կունենա դեսպանության աշխատանքի վրա: Դա անձնակազմի կրճատում է մոտավորապես 40 տոկոսով»,-ասել է Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այս շաբաթ ավելի վաղ բրիտանական իշխանությունները հայտարարել են «Սկրիպալի գործի» կապակցությամբ երկրից 23 ռուս դիվանագետների վտարելու մասին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031