
Մխիթարյանն ընթացող քվեարկությամբ այս պահին «Արսենալ»-«Միլան» խաղի լավագույն ֆուտբոլիստն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալ»-«Միլան» խաղի լավագույն ֆուտբոլիստը:
«Արսենալ»-ի պաշտոնական կայքը սկսել է լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը: 4 ֆուտբոլիստների շարքում նաև Մխիթարյանն է: Նրա հետ լավագույն կոչման համար պայքարում են նաև պաշտպան Շկոդրան Մուստաֆին, կիսապաշտպան Գրանիտ Ջական և հարձակվող Դենի Ուելբեկը: Մխիթարյանն ընթացող քվեարկությամբ այս պահին առաջատար է. նրա օգտին 35 տոկոս ձայներ կան: Հաջորդը՝ Դենի Ուելբեկն է՝ 32 տոկոսով:
Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ՝ երկու խաղերում հաղթելով «Միլան»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 69-րդ րոպեին: