
«Բարսելոնայում» կարծում են, որ Ինիեստան ամռանը կտեղափոխվի չինական ակումբ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան կարող է շարունակել կարիերան Չինաստանում:
Ըստ Diario Sport-ի տեղեկության՝ կատալոնական ակումբում լրջորեն ենթադրում են, որ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Բարսելոնայից»: Ակումբի ղեկավարությունը լավ հարաբերությունների մեջ է Ինիեստայի հետ, այդ իսկ պատճառով էլ չի բողոքարկի ֆուտբոլիստի որոշումներից և որևէ մեկը:
Ինչպես հաղորդվել էր, 35 մլն եվրո աշխատավարձ Ինիեստային առաջարկել է չինական «Տյանցզին Ցյուանցզյանը», իսկ այդ առաջարկը գերազանցել չի կարողանա ոչ մի այլ ակումբ: Սակայն «Բարսելոնան» որոշ հույսեր է պահպանում, որ Ինիեստան կմնա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը