Բաժիններ՝

Խաբի Ալոնսոյին սպառնում է 8 տարի ազատազրկում

Լա Լիգան հանցագործներ է ծնում: Նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոյին սպառնում է 8 տարի ազատազրկում և 8 մլն եվրոյի չափով տուգանք՝ հարկերից խուսափելու համար:

Իսպանացին մեղադրվում է հարկային օրենքի երեք խախտումների մեջ: Նա օգտագործել է Մադեյրարում (Պորտուգալիա) գրանցված կեղծ ընկերությունը՝ իմիջային իրավունքներ կառավարելու համար: Ինչպես հաղորդում է El Confidencial-ը, նախկին ֆուտբոլիստն իր մեղքը չի ընդունել:

Խաբի Ալոնսոն հանդես է եկել «Ռեալ Սոսիեդադի», «Էյբարի», «Լիվերպուլի», «Ռեալի» և «Բավարիայի» կազմերում, որտեղ էլ 2017 թվականին ավարտեց կարիերան: Իսպանիայի հավաքականի կազմում Ալոնսոն դարձել է Եվրոպայի երկակի չեմպիոն (2008, 2012) և 2010թ. Աշխարհի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031