
«Ցանկանում եմ իրականացնել հորս երազանքը». Ալեքսիս Սանչես

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը հայտարարել է, որ կցանկանար կարիերան ավարտել հայրենիքում:
«Կարծում եմ, դա կլինի իմ ամբողջ ընտանիքի երազանքի իրականացումը, եթե վերադառնանք Չիլի: Իմ հայրը եղել է «Ունիվերսիդադ դե Չիլիի» երկրպագու, և ես կարծում եմ, որ իմ ընտանիքի անդամների մեծամասնությունը ցանկանում է, որպեսզի ես կարիերաս ավարտեմ հենց այնտեղ: Ես խաղացել եմ «Կոլո-Կոլոյի» կազմում և շատ բանի եմ հասել, բայց ես ցանկանում եմ իրականացնել հորս երազանքը և խաղալ հենց «Ունիվերսիդադում»:
Ես ցանկանում էի աճել՝ որպես խաղացող, այդ պատճառով տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ ոչ մի չիլիացի հանդես չի եկել այս ակումբի կազմում»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը՝ հղում կատարելով Chilevision-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը