
«Յուվենթուսը» հետաքրքրվում է Մարսիալով

Թուրինի «Յուվենթուսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի ծառայություններով:
«Յուվենթուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հանդիպում է անցկացրել Մարսիալի ներկայացուցիչների հետ, երբ թուրինցիները ժամանել էին Լոնդոն՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում «Տոտենհեմի» (2:1) հետ ուժերը չափելու համար:
Տրանսֆերին խոչընդոտող հիմնական գործոնը հանդիսանում է ֆուտբոլիստի գինը, որը պահանջում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 65 մլն եվրո: Մարսիալի պայմանագրի ժակետը լրանում է 2019թ. ամռանը, սակայն այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն ունի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը