
Ճապոնիայի կառավարությունը որոշեց օժանդակել թռչող ավտոմոբիլների ստեղծման նախագծերին. NHK

Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել ակտիվորեն օժանդակել երկրում թռչող ավտոմոբիլների մշակմանը՝ տրանսպորտային խցանումների եւ բեռնահոսքերի օպտիմալացման խնդրի լուծման նպատակով: Ինչպես մարտի 16-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը, երկրի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը մտադիր է զբաղվել համապատասխան օրենսդրության նախապատրաստմամբ եւ օգնություն ցույց տալ այն ընկերություններին, որոնք զբաղվում են այդ տեխնիկայով:
Գերատեսչությունը թռչող ավտոմոբիլների ստեղծումը դիտում է որպես ազգային ինդուստրիայի զարգացման ամենահեռանկարային ճյուղերից մեկը: Ենթադրվում է, մասնավորապես, նախարարությանը կից ստեղծել փորձագետների խորհուրդ, որը պետք է զբաղվի նման սարքերի մշակման աշխատանքի համակարգմամբ, առաջարկվող տեխնոլոգիաների քննարկմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:Ճապոնիա, թռչող ավտոմոբիլներ, նախագծեր, օժանդակում