Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն Սիրիայում հումանիտար միջանցքների աշխատանքի ուղիղ հեռարձակում է սկսել

Ռուս զինծառայողները տեսահսկման խցիկներով կազմակերպել են առցանց հեռարձակում, որոնք ցույց են տալիս Արեւելյան Գութայից եւ Հալեպից քաղաքացիական բնակչության դուրսբերման համար նախատեսված հումանիտար միջանցքների աշխատանքը։

Դամասկոսի արվարձան Արեւելյան Գութայում եւ Հալեպ քաղաքում հումանիտար միջանցքների անցակետերից ուղիղ հեռարձակումը կազմակերպված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում, ասված է զինվորական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախօրյակին Սիրիայում Հակամարտության կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետ գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն հայտնել է, որ մարտի 15-ին թվով 17-րդ հումանիտար դադարի ընթացքում Դումա քաղաքից հարավ հումանիտար միջանցքով դուրս Է բերվել գրեթե 11 հազար բնակիչ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս