
Չինաստանը ծովային հետևակի խոշորագույն զորավարժություններ է սկսել. Global Times

Չինաստանի ժողովրդաազատագրական բանակն սկսել թ ծովային հետեւակի՝ իր տեսակի մեջ խոշորագույն անդրտարածաշրջանային զորավարժություններ, որոնց մասնակցում են ավելի քան 10 հազար զինծառայողներ: Այդ մասին հայտնել էGlobal Times թերթը:
«Ավելի քան 10 հազար զինծառայողներ հաղթահարել են երկու հազար կիլոմետր եւ ժամանել Յունան հարավարեւմտյան նահանգի եւ Շանդուն արեւելյան նահանգի երկու վարժական բազաներ, որտեղ սկսել են մարտական զինավարժանքները»,-գրել է հրատարակությունը:
Նշվում է, որ զինավարժանքներում գործի են դրված տրանսպորտի տարբեր տեսակներ, այդ թվում՝ օդային, ծովային եւ երկաթուղային: Զորավարժությունների պլանի համաձայն՝ զինծառայողներն ավելի քան 30 առաջադրանք կկատարեն մերձարեւադարձային լեռնային տեղանքում եւ ջունգլիներում:
Թե որքան երկար կտեւեն զինավարժանքները, չի ճշտվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP