
Բիթքոինի՝ աշխարհում առաջին հուշարձանը տեղադրվել է Սլովենիայում

Բլոկչեյնի տեխնոլոգիային նվիրված աշխարհում առաջին հուշարձանն է տեղադրվել Սլովենիայի Կրան քաղաքում: Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Բիթքոինի լոգոտիպի տեսքով մետաղական կառուցվածքը գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ հեռու՝ օղակաձեւ ուղեբաժանքին:
Չնայած այն բանին, հուշարձանն ավելի շատ գաղտնարժույթ է հիշեցնում, քան բլոկչեյն, հուշարձանի պաշտոնական կայքում նշված է, որ կառույցը նվիրված է հենց բլոկչեյնին:
Կառուցվածքի հեղինակները հայտարարել են, որ այս կերպ Սլովենիան ուղերձ է հղում ամբողջ աշխարհին, որ երկիրը բաց է թվայնացման, նոր տեխնոլոգնիաների օգտագործման եւ առաջադիմական մտածողության համար: