ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Աստանայում քննարկում են Սիրիայի խնդիրները
Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Ջավադ Զարիֆը եւ Մեւլյութ Չավուշօղլուն բանակցություններ են սկսել Աստանայում, որոնց ընթացքում կամփոփեն Աստանայի ձեւաչափով սիրիական հակամարտության կարգավորման աշխատանքի արդյունքները: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկում են արաբական հանրապետությունում ապաէսկալացման գոտիների իրադրությունը, ինչպես նաեւ քաղաքական ու մարդասիրական հարցեր: ԱԳ նախարարները պլանավորում են Դամասկոսի եւ ընդդիմության համար հանձնարարականներ մշակել սիրիական կարգավորման վերաբերալ, ինչպես նաեւ ընդունել համատեղ հայտարարություն: