Փաշինյանին են «փորձարկում». «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ելքում», փաստորեն, ընդհանուր հայտարարի են եկել, եւ Նիկոլ Փաշինյանը կգնա հրապարակ: Ապրիլի 3-ին «Քաղաքացիական պայմանագիրը» հանրահավաք-երթ է անցկացնելու: Բացի ՔՊ անդամներից, «Ելքում» ոչ ոք համաձայն չէ հրապարակ գնացող Փաշինյանի հետ, սակայն նրան հետ էլ չեն կանգնեցնում:
Մեր տեղեկություններով, որոշել են թողնել Նիկոլ Փաշինյանի հայեցողությանը, որ նա գնա եւ ապացուցի, որ հրապարակ գնալն էր ճիշտ: Իսկ եթե վերջինիս մարտավարությունը ձախողվի, «Ելքը» կվերադառնա նախկին «կարգավիճակին»՝ խորհրդարանական դեբատներին: Նիկոլ Փաշինյանի կարծիքին ոչ համամիտ ընդդիմադիր գործընկերները նախապես զգուշացրել են, որ տապալման դեպքում դաշինքը պատասխանատու չի լինի հասարակական հիասթափության համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: