
Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում նախավերջին տեղում է

Հայկական շախմատի առաջատարը հավակնորդների մրցաշարում 3-րդ տուրից հետո նախավերջին տեղում է:
Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից կրած պարտությունից հետո Արոնյանը մնաց նույն 1 միավորով և նախավերջին տեղում է: Առաջատարը 2,5 միավորով Վլադիմիր Կրամնիկն է: 2-ական միավոր ունեն Շախրիյար Մամեդյարովը և Ֆաբիանու Կարուանան: Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիժենն ունեն 1,5, իսկ Արոնյանն և Կարյկանը՝ 1: Կես միավորով վերջին տեղում Ուեսլի Սոն է:
Մարտի 13-ի հավակնորդների մրցաշարու հանգստի օր է:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում: