Չինաստանում բացել են երկրում ամենաբարձր ապակե կամուրջը
Վանյուանի քաղաքային օկրուգի (Չինաստանի Սիչուանի հարավարեւմտյան նահանգ) Բատայշան լեռնային լանդշաֆտային բնայգում հետիոտնի ապակե կամուրջ են բացել ծովի մակերեւույթից 1980 մետր բարձրության վրա: Ինչպես հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, դա այս ցուցանիշով ամենաբարձր կառույցն է երկրի տարածքում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր ցանկացողները կարող են «իրենց նյարդերի ամրությունը ստուգել» երկու լեռնագագաթների միջեւ զբոսանքով գետնից 186 մետր բարձրության վրա, ինչը համապատասխանում է այցելությանը 66-հարկանի երկնաքերի տանիք: Կախովի կամրջի երկարությունը 198 մետր է. ըստ որում պաստառը պատրաստված է 2,5 մետր լայնությամբ ապակե պանելներից:
Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 10 միլիոն յուան (շուրջ 1,58 միլիոն դոլար): Հետիոտնի ամենաերկար ապակե կամուրջը բացվել է Չինաստանում 2017 թվականի դեկտեմբերի 24-ին Հեբեյի նահանգում: Դրա երկարությունը 488 մետր է, իսկ լայնությունը՝ շուրջ երկու մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
https://twitter.com/chinadotcom_en/status/973072517957996544