
«Չեմ անհանգստանում ՊՍԺ-ում իմ ապագայի կապակցությամբ». Ունայի Էմերի

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է մրցաշրջանի ավարտից հետո իր հավանական հեռացման մասին տեղեկությունը:
«Այն, որ ինձ քննադատում են Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո, նորմալ է: Գլխավորը՝ պետք է ամեն ինչ քննության ենթարկել թիմի ներսում, հասկանալ ամեն ինչ և փոխել իրավիճակը և առաջընթաց ունենալ: Ես մտածում եմ թիմի և ակումբի մասին: Ապագան ինձ համար դա վաղն է: Մենք ունենք նաև այլ նպատակներ, որոնք պետք է լավ նախապատրաստվել:
Ես չեմ անհանգստանում իմ ապագայի համար, չեմ անհանգստանում թիմի համար: Ես հավատում եմ ՊՍԺ-ին: Մարդկանց, ովքեր հանդիսանում են այս նախագծի մի մասը, կարող են փոխարինել: Բայց հիմա ես աշխատում եմ այնպես, կարծես պետք է այստեղ մնամ ամբողջ կյանքս»,- ասել է Էմերին, ում խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը