 
                        Ջանլուիջի Բուֆֆոնը կավարտի կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո
 
                                    Կարծես հավերժական դարպասապահը, այնուամենայնիվ, գնում է: «Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կավարտի կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո:
Կար հավանականություն, որ 40-ամյա Բուֆֆոնը կշարունակի ելույթները «Յուվենթուսի» կազմում և նույնիսկ կվերադառնա Իտալիայի հավաքական, բայց ինչպես հաղորդում է Corriere della Sera-ն՝ դարպասապահն ընդունել է վերջնական որոշում՝ հրաժեշտ տալու ֆուտբոլին:
Գործոններից մեկը, որն ազդել է Բուֆֆոնի որոշման վրա, դարձել է այն երաշխիքը, որը «Յուվենթուսը» տվել է 2-րդ դարպասապահ Վոյցեխ Սչեսնիին: Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բուֆֆոնն անցկացրել է 13 խաղ, որոնցից 9-ը՝ չոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        