Նեյմարն ասել է «Բարսելոնայի» ղեկավարությանը, որ ուզում է վերադառնալ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մտածում է «Բարսելոնա» վերադառնալու մասին:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, բրազիլացին զղջում է իր Փարիզ տեղափոխվելու կապակցությամբ և արդեն հաղորդել է «Բարսելոնայի» ղեկավարությանը, որ ցանկանում է վերադառնալ: Նեյմարն ընդունել է իր համառությունը՝ Մեսսիի ստվերից դուրս գալու ցանկության հարցում, և նշանակել է «Քամփ Նոու» վերադարձը 2019 թվականին: «Բարսելոնայում» դեռ չեն դիտարկում այդ հարցը:
ՊՍԺ-ն առանց Նեյմարի պարտվեց «Ռեալին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում և դուրս թռավ մրցաշարից: «Բարսելոնան» գրավում է առաջին տեղը Պրիմերայում և ունի լուրջ շանսեր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: Դրա համար պետք է գոլ բաց չթողնել «Չելսիի» հետ խաղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը