
Վարդենյանց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել

Մարտի 10-ին, ժամը 01:50-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում «Volkswagen Jetta» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Volkswagen Jetta» մակնիշի 98 MP 800 պետհամարանիշի (վարորդ՝ 1982 թ. Վ. Ա.) և «Opel Vectra» մակնիշի 35 CN 328 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ՝ 1983 թ. Ա. Բ., 4 ուղևոր) արգելափակվել են Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ին:
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից: