
Վրաստանում մի շարք պաշտոնյաներ թանկարժեք նվերներ են ստացել

Վրաստանում վերջին տարվա ընթացքում թանկարժեք նվերների ստացել են թվով 14 պաշտոնյաներ: Այդ մասին ցանկը գլխավորում է իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավոր Դավիթ Մաթիկաշվիլին: Ըստ aliq.ge-ի՝ հետազոտությունը իրականացրել է «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունը՝ հղվելով պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերի վրա:
2016-ին Մաթիկաշվիլին հորից 120 հազար ամերիկյան դոլար է նվեր ստացել: Հորից ծանրակշիռ գումար է նվեր ստացել նաև խորհրդարանական մեծամասնության մեկ այլ անդամ` Նինո Ծիլոսանին (100 հազար լարի):
Ցուցակում է հայտնվել նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ով նույնպես նվեր է ստացել հորից՝ 2 տարվա ընթացքում շուրջ 145 հազար լարի: Պաշտոնյաները նաև թանկարժեք նվերներ են ստացել: Օրինակ խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին բարեկամից 12 հազար 900 դոլար արժողությամբ արժեթղթեր է ստացել: