
Հայկական զինուժի կորուստները 2018-ի փետրվարին. Razm.info

Razm.info-ն գրում է. 2018-ի փետրվարի 1-ից 28-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական է:
Մարտական կորուստներ
• Փետրվարի 7-ին ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:
• Փետրվարի 22-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:
Ոչ մարտական կորուստներ
• Փետրվարի 8-ին Ստեփանակերտի զինհոսպիտալում հիվանդության պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:
• Փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, զինհոսպիտալում առողջական խնդիրների պատճառով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։